Երևանի քաղաքապետն ընդունել է Բելառուսի դեսպանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 7, 2011 17:52

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին:

Խոսելով երկկողմ գործակցության և ապրանքաշրջանառության ծավալների մասին, դեսպանը նշել է, որ բելառուսական արտադրողները հետաքրքրություն են ցուցաբերել Երևանի քաղաքային տնտեսության մեջ իրականացվող ծրագրերի հանդեպ, հատկանշելով ավտոբուսների ձեռքբերմանն ուղղված գործընթացը:  Ներկայացնելով մայրաքաղաքում  տրանսպորտային բարեփոխումներին ուղղված քայլերը, քաղաքապետը նշել է, որ առաջիկայում մայրաքաղաքում կկիրարկվի նոր երթուղային ցանց և հասարակական տրանսպորտում առաջնահերթությունը տրվելու է մեծ և միջին տեղատարողությամբ ավտոբուսներին: Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը բանակցում է տարբեր արտադրողների հետ և այս ուղղությամբ ներկայացվող առաջարկությունները կարող են հետաքրքիր ու շահավետ լինել նաև բելառուսական ընկերությունների համար:

Արդեն հոկտեմբերին Երևան կներկրվեն չինական արտադրության ավելի քան 60 ավտոբուսներ, սակայն, ինչպես նշել է քաղաքապետը, մայրաքաղաքում մեծ տեղատարողության ավտոբուսների պահանջարկ դեռ կա:

Ստեփան Սուխորենկոն իր հերթին նշել է, որ փոխադարձ հետաքրքրությունն ու փոխշահավետ առաջարկները կօգնեն գտնել գործակցային տարբերակներ և այդ նպատակով առաջիկայում բելառուսական պատվիրակությունը կայցելի Երևան:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply