Կինը մահացել է ամուսնու խռռոցից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 7, 2011 15:53
Սարասափելի ու անհեթեթ դեպք է արձանագրվել Մեծ Բրիտանիայում: Կինը մահացել է սեփական ամուսնու խռռոցի պատճառով: Վիճակագրության համաձայն, տղամարդու խռռոցը բառացիորեն կարող է հանգեցնել հիսթերիայի, կանայք չենք կարողանում քնել, կորցնում են առողջությունը: Դրա համար էլ հաճախ գերադասում են առանձին քնել: Հենց այդ ցանկությունն էլ դարձել է կնոջ մահվան պատճառը:
59-ամյա Բրենդ Դեվիսը որոշել է առաջին հարկի ննջարան տեղափոխվել: Կինը մթության մեջ աստիճաններից ցած է գլորվել ու կյանքին սպառնացող գլխի վնասվածքներ ստացել: Կնոջ գոչյունները լսելով` ամուսինը շտապեց նրա մոտ ու իսկույն շտապօգնություն կանչեց: Սակայն, մինչ օգնությունը կժամաներ, կինը կոմայի մեջ ընկավ, իսկ հիվանդանոցում բժիշկներին մնում էր գրանցել ուղեղի լուրջ վնասվածքը: Կենսաապահովման սարքավորումներն այս դեպքում անզոր էին: Վշտակորույս ամուսինը համաձայնեց անջատել խռռոցից սպանված կնոջ կենսաապահովման սարքը:






Facebook
Tweet This
Email This Post
