Կադաֆիի հարսը թուրք է դանակահարել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 7, 2011 15:33
Գնդապետ Մուամար Կադաֆիի հարսն իրենց տանը դանակահարել է թուրք սպասավորի։ Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում ասել է անձամբ դանակահարված սպասավորը՝ 54–ամյա Ադնան Թամը։
Թամը պատմել է, որ մեկ տարի առաջ մեկնել է Տրիպոլի և որպես սպասավոր աշխատանքի ընդունվել Կադաֆիի որդիներից Հանիբալի առանձնատանը։
Նշելով, որ 1 տարվա ընթացքում ոչ մի խնդիր չի եղել, թուրք սպասավորն ասել է. «Սակայն երբ Թուրքիան աջակցություն հայտնեց լիբիացի ժողովրդի շարժմանը, Հանիբալի ու նրա կնոջ վերաբերմունքն իմ նկատմամբ կտրուկ փոխվեց։ Նրանք սկսեցին ատել ինձ և ստորացնում էին՝ անվանելով՝ «դավաճան թուրք»։ Ամեն օր բռնությունների էի ենթարկվում։ Հանիբալն ու նրա մարդիկ ինձ մահակներով ծեծում էին։ Նրանց տնից փախչելը դժվար էր. տունը հսկում էին զինված մարդիկ։ Իսկ Հանիբալի նյարդային հիվանդ կինը՝ Ալինեն, ինձ նույնիսկ դանակահարել է»,– պատմել է թուրք սպասավորը՝ նշելով, որ իրեն հաջողվել է փախչել զուգարանի պատուհանից։
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
