Պակիստանում ջրհեղեղի հետևանքով անօթևան է մնացել 5 մլն մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 7, 2011 15:30

Պակիստանի հարավում ջրհեղեղի պատճառով ավելի քան 5 մլն մարդ է զրկվել տանիքից: Տարերային աղետի էպիկենտրոնը գտնվում է Սինդ գավառում: Ջրհեղեղի հետևանքով 150 մարդ է զոհվել, հայտնել է Պակիստանի արտակարգ իրավիճակների նախարար Զաֆար Կադիրը: Փրկարարները կարծում են, որ աղետից տուժածների ու զոհվածների թիվը կավելանա: Մարդկանց մեծ մասը զոհվել է տանիքների ու ծածկերի փլուզումից: Բացի այդ, ջրհեղեղը սովի  լուրջ վտանգ է ստեղծել, քանի որ փաստորեն ոչնչացրել է ամբողջ բերքը, մինչդեռ գյուղատնտեսությունը շատ պակիստանցիների համար գոյության միակ աղբյուրն է: Համաճարակի հավանականությունը նույնպես մեծ է, իշխանությունները տիֆի ու մալյարիայի դեմ միջոցառումներ են ձեռնարկել: Փենջաբում դենգե  տենդի դեպքեր են գրանցվել:

2010-ին Պակիստանը  հզոր ջրհեղեղից մեծապես տուժել էր, այն ժամանակ զոհվեց ավելի քան 2000 մարդ,  10 մլն-ն էլ  անօթևան դարձավ:

 

 

Դիտվել է 1025 անգամ:
Print Friendly

Leave a Reply