Ահաբեկչություն Դելիում. զոհերի թիվը գնալով ավելանում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 7, 2011 15:09

Առավոտյան  Դելիում գտնվող   Գերագույն դատարանի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունը որակվել է իբրև ահաբեկչություն: Այսպիսի որոշում է ընդունվել ուժայինների արտակարգ նիստի արդյունքում:

«Դեռևս   ահաբեկչական ոչ մի  խմբավորում պատասխանատվությունն իր վրա չի վերցրել կատարվածի համար, սակայն հանցագործները կհայտնաբերվեն»,- հայտարարել է ՆԳ նախարար Չիդամբարամը: Նախարարը ենթադրում է, որ ահաբեկչության նպատակը  երկրում վախ ու ապակայունացում սերմանելն է: Նա ցավակցություն է հայտնել ահաբեկչության զոհերի մտերիմներին ու հարազատներին:

Հնդկաստանի մայրաքաղաքում իրավապահ ծառայությունները անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել մետրոպոլիտենի խոշորագույն կայարաններում:  Երեքշաբթի կատարված ահաբեկչության զոհերի թիվը գնալով ավելանում է : Պայթուցիկ սարքավորումը գործի դրվելու պահին Գերագույն դատարանի մոտակայքում 250 մարդ էր գտնվում: Ներկայումս զոհերի թիվը 11 է, 70-ը լուրջ վնասվածքներ է ստացել:

 

Դիտվել է 1268 անգամ:
Print Friendly

Leave a Reply