Պակիստանում ձերբակալվել է Բեն Լադենի սպանության վայրը տեսնել ցանկացող դանիական դեսպանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 7, 2011 14:32

Պակիստանյան ԶԼՄ-ները, հղում անելով Պակիստանի ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությանը, հաղորդել են , որ  երեքշաբթի Աբոտաբադ քաղաքի ոստիկանատանը երկու ժամ ձերբակալված են եղել Դանիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ուոֆ Վոլֆհեչելն ու իր կինը:

Դանիական դիվանագետի ձերբակալման համար պատճառ է հանդիսացել այն, որ նա փորձել է ներթափանցել Աբոտաբադի  շրջան, ուր մի քանի տարի թաքնվել է  և այս տարի մայիսի 2-ին ամերիկյան հատուկ ջոկատայինների կողմից սպանվել Ալ -քաիդայի առաջնորդ Ուսամա Բեն Լադենը  :

Երբ պարզվել է դիվանագետի և նրա տիկնոջ ինքնությունը , նրանց բաց են թողել :

Մայիսի 2-ից հետո Պակիստանի իշխանությունները սահմանափակել են արտասահմանցիների տեղաշարժը երկրում: Հիմա որևէ շրջան այցելելու համար , բացի Իսլամաբադից,Լախորից և Կարաչիից , արտասահմանցիները պետք է հատուկ թույլտվություն ստանան տեղի ոստիկանությունից, հիշեցնում է  ИТАР-ТАСС-ը:

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply