Մնացել է բնակարանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 7, 2011 13:07

Սեպտեմբերի 6-ին`ժամը 22.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փափազյան փողոցի թիվ 23/1 շենքի 2-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է, չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. հյուրասենյակում  անօգնական վիճա­կում հայտնաբերվել է 1964թվականին ծնված Մանվել Մանվելյանը և հանձնվել ‘’1-03’’ծառայության աշխա­տա­կից­նե­րին:

Տուժածը տեղափոխվել է ‘’Արմենիա’’ բժշկական կենտրոն , որտեղ ստանալով համապատասխան բուժ­օգնու­թյուն` դուրս է գրվել:

­

 

Դիտվել է 776 անգամ:
Print Friendly

Leave a Reply