Շվեդ սաքսոֆոնահարը ջարդուխուրդ է եղել` ելույթի ժամանակ ընկնելով 20 մ բարձրությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 7, 2011 13:00

 

Շվեդ սաքսոֆոնահար Ֆինն Մարտինը Լայպցիգում կազմակերպված  փողոցային փառատոնում  ընկել է 20 մ բարձրությունից: Ելույթի ժամանակ կտրվել է այն պարանը որով երաժիշտը պետք է շենքի ճակատով իջներ ու նվագեր: Հարվածից երաժիշտը մահացել է ակնթարթորեն:Համարը, որ սաքսոֆոնահարը անվանել էր “Գլխապտույտ”, առաջին անգամ չէր կատարում: Ոստիկանությունը հետաքննում է գործի մանրամասները: Հնարավոր է, որ փառատոնի կազմակերպիչները եղել են ալկոհոլի ազդեցության  տակ: “Նա համաշխարհային մակարդակի երաժիշտ էր, աշխարհի  լավագույն սաքսոֆոնահարների  տասնյակից, չնայած Շվեդիայում նրան գրեթե չէին ճանաչում”,ասել է բարեկամներից մեկը: Նրա խոսքով, այդ համարը սաքսոֆոնահարին օգնում էր  Արևմտյան Աֆրիկայում ֆինանսավորել երաժշտական նախագծեր.”Աֆրիկյան երաժշտությունը նրա կիրքն էր”,ասել է բարեկամը:

 

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply