Մամիլարիա

ԲՈՒՅՍԵՐ, Շաբաթվա լուր | | September 7, 2011 13:23

Մամիլարիաները ելունդավոր կակտուսներ են, որոնց ծաղիկներն աճում են խավապատ տերևանութներից: Ընտանիքը ներառում է 400 տեսակներ: Մամիլարիան  փոքրիկ գնդաձե կակտուս է` ժամանակի ընթացքում փոքր-ինչ աճող ցողունով: Մանր մազանման  փշիկներ ունի, սովորաբար, լուասավոր գույնի:

Մամիլարիաներից շատերը ծաղկում են ձմռանը: Կան տեսակներ, որոնց ծաղիկները բավական խոշոր են, գեղեցիկ:  Որոշ տեսակներինը ավելի փոքր են ու աննշան: Բույսերը ցածրահասակ են, գնդաձև կամ գլանաձև, ծածկված փոքրիկ, փշապատ ելունդներով: Ընդհանրապես տեսակները միմյանցից տարբերվում են հիմնականում ծաղկի մեծությամբ ու գույնով:

Ամռանը բույսը պետք է ամեն օր ջրել, ինչպես նաև խորհուրդ է տրվում ամեն առավոտ ցողել տնային ջերմաստիճանի ջրով: Իսկ ձմռանը ջրելը պետք է խիստ կրճատել, մինչև երկու շաբաթը մեկ անգամ:

Թեպետ ինչպես ցանկացած կակտուս` մամիլարիան լուսասեր է, բայց պետք չէ այն դնել չափազանց պայծառ արևի տակ: Իսկ ձմռանը խորհուրդ է տրվում մամիլարիան պահել ստվերոտ մասերում:

Որպեսզի բույսը հաջորդ տարի առատ ծաղկի, անհրաժեշտ է, որպեսզի ձմռանը այն պահել 10-12 աստիճան ջերմաստիճանի սենյակում:

Բույսը կարելի է տեղափոխել երկու տարին մեկ անգամ:

Մամիլարիաները բազմանում են սերմերով և կտրոններով, իսկ որոշ տեսակներ` նաև անդալիսով: Հատկապես բարձր են գնահատվում երկար ելունդավոր մամիլարիաները, որոնց ծաղիկները դեղնավուն են ու բավական խոշոր:

Դիտվել է 2549 անգամ:
Print Friendly

Leave a Reply