Ռուս երեխաներն ամենադժբախտն են աշխարհում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 7, 2011 12:01
Երեկ Մոսկվայում կլոր սեղանի շուրջ քննարկվել է ռուս դպրոցականի առողջությունը: Ընդ որում, բառիս լայն իմաստով` սկսած տեսողությունից, վերջացրած վերարտադրողականությունը:
Ամեն ինչ շատ վատ է: Ամեն տասներորդ դպրոցական թերսնված է. խոսքն առաջին հերթին կենդանական սպիտակուցների` մսի մասին է: Դրանից էլ նյութապես անապահով ընտանիքների երեխաների հիշողությունը շատ վատ է, շուտ հոգնում են ու, որպես թվարկվածի հետևանք, ընկնում է առաջադիմությունը:
Իսկ բարեկեցիկ ընտանիքի երեխաների առողջությունը նույնպես լավ չէ: Դպրոցական ափսեի արժեզրկման հետ ճաշը քանակով քչանում է, ու որակով էլ, բնականաբար տուժում: Գրեթե բոլոր դպրոցական ճաշարաններում երեխաներին սխալ են սնում: Մասնագետները նշում են դպրոցական ճաշացանկից ձկան, կաթնամթերքի, պտուղ-բանջարեղենի պակասը կամ էլ իսպառ բացակայությունը: Ռուս բուժաշխատողները հետազոտել են առաջին դասարանցիներին մինչև դպրոց գնալն ու առաջին ուսումնական տարվա վերջում: Պարզվել է, որ 9 ամսվա ընթացքում յուրաքանչյուր 4-րդ երեխայի մոտ խնդիր է առաջացել սիրտ-անոթային համակարգի հետ կապված: Բժիշկները դա կապում են առաջին հերթին դպրոցականի սննդի մեջ կենդանական ճարպերի մեծ քանակով: Մի խոսքով, այսօր երջանիկ մանկությունից երջանկությունը չքվել է: Համենայն դեպս, կլոր սեղանի շուրջ այնպիսի թվեր են բարձրաձայնվել, որ սարսռում ես, առաջին դասարանցի ռուս երեխաների 80%-ն իր կյանքից դժգոհ է: Այս ամենը, բնականաբար անդրադառնում է առողջության վրա: Ռուսաստանում 10 երեխայից 2-ը նյարդային համակարգի հիվանդություն ունի, 3-ը` ստամոքսի խոց, նույնքան էլ` շնչուղիների հիվանդություն: Յուրաքանչյուր 6-րդն ունի միզասեռական օրգանների խնդիր, իսկ յուրաքանչյուր 3-րդը` սեռահասունացումից հետ է մնում: 40%-ն էլ վերարտադողական առողջության հետ կապված խնդիր ունի: Ստացվում է, որ եթե հին դպրոցում 1000-ից 82-ն էր հիվանդ սխալ սնվելու հետևանքով, ապա հիմա 1000-ից 632-ը:
Բացի այդ, դպրոցականների 67%-ը շնչառական խախտումներ ունի (շնչում է բերանով), 61%-ը` կլման խնդիր ունի, իսկ 24%-ը` ծամելու և ևս 15 %-ը` խոսքի հետ կապված խնդիր: Այս ամենի պատճառը մկանների թուլությունն է, որի հետևանքով ձևավորվում են շեղումներ, որոնք հետո զարգանալով վերածվում են հիվանդությունների:
Մի զավեշտալի միջոց գուցե շուտով պրոպագանդեն, որը արմատապես կփոխի դպրոցականի առողջությունը. մանկական ծծակը, որը, բժիշկների համոզմամբ, մի շարք խնդիրների դյուրին լուծում կդառնա:






Facebook
Tweet This
Email This Post
