Թաիլանդում ծայրահեղականների հետ բախումներում 10 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 3, 2009 18:11

tailand10 մարդ է զոհվել և տասնյակ մարդիկ վիրավորվել վերջին 2 օրվա ընթացքում Թաիլանդի հարավում, որտեղ անվտանգության ուժերը հատուկ գործողություն են իրականացնում` ուղղված անյտեղ գործող մահմեդական ծայրահեղականների դեմ· այս մասին հայտարարել է Թաիլանդի զինվորական ղեկավարության գնդապետ Պարինյա Չաիդիլոկը:

Նրա խոսքերով` բախումներ են տեղի ունեցել Նարատիվատ, Պատանի և Յալա նահանգներում: Պատանիում գրոհայինները չորեքշաբթի օրը պայթուցիկ սարք էին գործարկել, ինչի հետևանքով վիրավորվել էր 25 մարդ:

2004-ից ի վեր Թաիլանդի հարավային նահանգներում, որտեղ առաջացել է անջատողական շարժումը, զոհվել է ավելի  քան 3500 մարդ` ինչպես մահմեդականներ, այնպես էլ բուդդայականներ: Ներկայումս երկրի հարավում, որտեղ բնակիչների մեծ մասը բուդդիստներ են, գործում են առնվազն 4 խմբավորումներ, որոնք ձգտում են այդ տարածքում ստեղծել անկախ իսլամական երկիր: Թաիլանդի իշխանությունների գնահատմամբ, ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, տարածքում գործում են շուրջ հազար գրոհայիններ:

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply