Շուրջդ բոլորը համատարած խախտված են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 7, 2011 11:27
Վերջերս կատարված հետազոտությամբ հաստատվեց, որ մեր ժամանակներում, գրեթե յուրաքանչյուր երրորդ եվրոպացին տառապում է այս կամ այն հոգեկան խանգարումից:
Հետազոտության հեղինակները ուսումնասիրություններ են կատարել եվրոպական ավելի քան 30 երկրի տարածքում ու հաստատել, որ տարբեր աստիճանի հոգեկան խանգարումներ ու հիվանդություններ ունի մեր ժամանակակիցների 38,2 %-ը: Դրեզդենյան տեխնոլոգիական համալսարանի տվյալներով, եվրոպացիների մեջ ամենատարածված հոգեկան խանգարումներից են տագնապը, անքնությունն ու դեպրեսիան: Ինչ վերաբերում է վերջինին, ապա այստեղ էլ մի հավելում կա. դեպրեսիայի դեպքերը կանանց շրջանում 2,5 անգամ ավելի հաճախ են հանդիպում:






Facebook
Tweet This
Email This Post
