ԼՂՀ նախագահն այցելել է «Արցախ» բնակելի թաղամասի շինհրապարակ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | September 7, 2011 10:39
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող «Արցախ» բնակելի թաղամասի շինհրապարակ եւ տեղում անցկացրել աշխատանքային խորհրդակցություն իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Զեկույցով հանդես է եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
Երկրի ղեկավարը կարեւորել է թաղամասի կառուցման վերջնական փուլում շինարարության բարձր տեմպերի պահպանումը եւ ժամանակակից չափանիշներին համապատասխանող թաղամասի անթերի հանձնումը բնակիչներին:
ԼՂՀ նախագահի աշխատակազմից հաղորդում են, որ խորհրդակցությանը մասնակցել է նաև վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:






Facebook
Tweet This
Email This Post
