Կդառնա՞ Մարտիրոսյանն աշխարհի չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 7, 2011 10:14

Սեպտեմբերի 25-ին Կրասնոդարում Գենադի Մարտիրոսյանը միջինքաշային կարգում WBO-ի վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի չեմպիոնական գոտու տիրակալ ռուսաստանցի Դմիտրի Պիրոգի հետ: Հավելենք, որ 31-ամյա Գենադի Մարտիրոսյանը ծնվել է Երևանում: Ներկայումս նա բնակվում է Սանկտ Պետերբուրգում և ներկայացնում է Ռուսաստանը: Պրոֆեսիոնալ ռինգում Գենադինանցկացրած 24 մենամարտերից շահել է 22-ը, կրել է 2 պարտություն: Միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Դմիտրի Պիրոգը բնակվում է Գելենջիկում: Նա պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի է և  հաղթել է անցկացրած  18 հանդիպումներում:

Դիտվել է 767 անգամ:
Print Friendly

Leave a Reply