Հրապարակվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը
Օրվա լուր | ankakh | September 7, 2011 10:02
Սեպտեմբերի 12-18-ը Ստամբուլում կանցկացվի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Բացի մեդալներից, խաղարկվելու են նաև 2012-ին Լոնդոնում կայանալիքի օլիմպիական խաղերի ուղեգրերը: Այդ պատվին կարժանան 1-5-րդ տեղերը գրավողները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հրապարակել է, թե որ ըմբիշներն են մեկնելու Թուրքիա, որպեսզի պաշտպանեն մեր երկրի պատիվը: Ստամբուլում մրցագորգ դուրս կգան Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Աշոտ Տերտերյանը (60 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Մուսա Մուրթազալիևը (74 կգ), Հաջիմուրադ Նուրմահոմեդովը (84 կգ), Հարություն Ենոքյանը (96 կգ) և գերծանրքաշային Ռուսլան Բասիևը:






Facebook
Tweet This
Email This Post
