Հայաստանի երիտասարդական հավաքականը խմբի առաջատար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 7, 2011 9:53

Երեկ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2013-ի ընտրական մրցաշարի 3-րդ տուրում հյուրընկալվել էր Չեխիայի իր հասակակիցներին: Համառ մրցապայքարում անցած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Առաջինը հաջողության հասան հայ ֆուտբոլիստները: 55-րդ րոպեին խաղընկերների կազմակերպած գրոհը դիպուկ հարվածով եզրափակեց Էդգար Մալաքյանը:  68-րդ րոպեին Վլադիմիր Դարիդան վերականգնեց հավասարակշռությունը: ՀՀ հավաքականը 3 խաղում վաստակած 7 միավորով շարունակում է գլխավորել ընտրական 3-րդ խմբի աղյուսակը: Չեխերը 2 խաղից հետո 4 միավոր ունեն:

Դիտվել է 775 անգամ:
Print Friendly

Leave a Reply