Էլինա Դանիելյանի նոր փորձությունը «Գրան պրիում»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 7, 2011 9:43



Այսօր Չինաստանի Շենժեն քաղաքում կմեկնարկի  շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարքի  2-րդ փուլը: Մասնակից 12 շախմատիստուհիների թվում է Էլինա Դանիելյանը, որն իր վարկանիշով (2517) 5-րդն է: Էլինայից ավելի բարձր վարկանիշ ունեն աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Հիֆանը (2578), Սլովենիան ներկայացնող Աննա Մուզիչուկը (2545), չինացի շախմատիստուհի Ցզյույ Վենցզյունը (2536) ու Եվրոպայի չեմպիոնուհի, լիտվուհի Վիկտորիա Չմիլիտեն (2525) : Ուժերը կչափեն նաև ռուսաստանցիներ Ալիսա Գալյամովան (2498) և Եկատերինա Կովալևսկայան (2421), չինացիներ Չժաո Սյուեն (2497) եւ Ժուան Լուֆեյը (2477),  կաթարը ներկայացնող չինուհի Չժու Չենը (2490), Մոնղոլիայի ներկայացուցիչ Բաթյույագ Մոնգոնտուլը (2465) և թրքուհի Բեթյուլ Յիլդիզը (2308): Հիշեցնենք, որ շախմատի կանանց Գրան պրիի խաղարկության առաջին փուլը կայացել էր օգոստոսին Դոնի Ռոստովում: Ցավոք, Դանիելյանը  անհաջող հանդես եկավ: Նա 11 հնարավորից վաստակեց 5 միավոր, գրավեց 9-րդ տեղը և իր օգտին ընդամենը 45 միավոր գրանցեց: Համեմատության համար նշենք, որ մրցաշարի հաղթող, աշխարհի չեմպիոնուհի ւ Հիֆանը, որ 11 հնարավորից 8 միավոր էր վաստակել, 160 միավոր ստացավ: 2-րդ տեղը գրաված  Լահնոն ունի 130 միավոր, 3-4-րդ տեղերը բաժանած  Մուզիչուկն ու Տատյանա Կոսինցևան վաստակել են 100-ական միավոր: Հիշեցնենք, որ «Գրան պրիի» խաղարկությունը բաղկացած է 6 փուլից և մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է հանդես գա 4 մրցաշարում: Հաղթողը որոշվելու է լավագույն արդյունքի հասած 3 մրցաշարերի ընդհանուր ցուցանիշներով: Փուլերից մեկը հաջորդ տարի կայանալու է Ջերմուկում:

 

Դիտվել է 688 անգամ:
Print Friendly

Leave a Reply