Ուսումնամարզական վերջին հավաքը` Աբովյանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 7, 2011 9:07

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաքն աարտել է Թեհրանում: Մերոնք համատեղ պարապմունքներ և ստուգողական հանդիպումներ անցկացրին Իրանի հավաքանի հետ: Սեպտեմբերի 7-21-ը բռնցքամարտի Հայաստանի  հավաքականը Աբովյանում կանցկացնի իր վերջին ուսումնամարզական հավաքը: Այն նախապատրաստվում է սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 10-ը Բաքվում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, որը վարկնիշային է 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի համար: Ուղեգրեր կստանան 1-8-րդ տեղերը գրավողները: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը տեղեկացրեց, որ Աբովյանում կպարապի Հայաստանի հավաքականի 22 թեկնածու: Նա նաև նշեց, որ այս անգամ հանգստանալու հնարավորոյուն է տվել 49 կգ քաշային աշխարհի պատանիների և երիտասարդների չեմպիոն Կորյուն Սողոմոնյանին: Ադրբեջանում այդ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Հովհաննես Դանիելյանը: Եթե վերջինս ուղեգրի չարժանանա, ապա Սողոմոնյանը հետագայում կմասնակցի վարկանիշային մրցումների: Բաքու մեկնող հավաքականի կազմը կհայտարարվի Աբովյանում կայանալիք ուսումնամարզական հավաքի ավարտից հետո:

Դիտվել է 786 անգամ:
Print Friendly

Leave a Reply