Գտնվել է Կտակարանի հնագույն ձեռագրից մի հատված

Օրվա լուր | | September 3, 2009 17:15

girqԵգիպտոսում գտել են մի հնագույն Կտակարանից  հատված: Սենսացիոն հայտնագործությունը կատարել է գիտնական Նիկոլայ Սարիսը: Եգիպտոսի Սուրբ Եկատերինա մենաստանի գրադարանի ձեռագրերն ուսումնասիրելիս Սարիսը 18-րդ դարի մի գրքի կազմում գտել է Սինայական կանոնագրից հատված: Այսպես են կոչվում մթ. 350-ականներին ստեղծված հունարեն տառադարձությամբ քրիստոնեական կտակարանները:

Այս` պատմությանը հայտնի կտակարանային ձեռագրի ամենավաղ օրինակի բազմաթիվ էջեր ժամանակին հայտնվել են եգիպտական մենաստանում և Բրիտանական գրադարանում: Հենց Բրիտանական գրադարանում է պահվում Սինայական կանոնագրի հիմնական մասը, որը ԽՍՀՄ-ը Միացյալ Թագավորությանը վաճառեց 1933-ին:

Դիտվել է 1218 անգամ:
Print Friendly

Leave a Reply