«Արմենիան» գնահատում է Անժելայի պրոֆեսիոնալիզմը, անձնական կյանքով չի զբաղվում

Հետաքրքիր կանայք, Օրվա լուր | | September 7, 2011 0:25

«Վերջին օրերին հայաստանյան տպագիր մամուլում և որոշ ինտերնետ կայքերում ակտիվորեն քննարկվում է դերասանուհի Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարների պատճառով բարձրացված աղմուկը` ցավոք, մարդու անձնական կյանքը դարձելով հանրային քննարկման առարկա: Քանի որ դերասանուհին նկարահանվում է «Ուր է իմ տղամարդը» հեռուստասերիալում, շահարկվում է նաև «Արմենիա» հեռուստատեսության անունը:

Ի պատասխան բազմաթիվ հրապարակումների ու հարցադրումների` «Արմենիա» հեռուստատեսությունը հայտնում է, որ դերասանուհի Անժելա Սարգսյանը չի ազատվել աշխատանքից: Մենք մեր աշխատակիցներին գնահատում ենք իրենց պրոֆեսիոնալիզմի համար, և Անժելա Սագսյանին` այդ թվում:

Ավելին` հեռուստաընկերությունում աշխատող դերասան-դերասանուհիները նկարահանվում են ոչ միայն մեկ կոնկրետ նախագծում, այլև հաճախ տեղափոխվում են մեկ այլ սերիալ կամ նախագիծ` ելնելով նպատակահարմարությունից:

Ինչ վերաբերվում է վերջերս քննարկվող թեմաներին, ապա հեռուստաընկերությունը չի զբաղվում դերասանների ու դերասանուհիների անձնական կյանքով. այն ցանկացած մարդու և մասնավորապես դերասանուհի Անժելա Սարգսյանի սեփական գործն է, ու մարդու անձնական կյանքը որևէ առնչություն չի կարող ունենալ աշխատանքի ու աշխատանքային հարաբերությունների հետ»,- նշեց Գագիկ Մկրտչյանը:

Tert.am

Դիտվել է 1526 անգամ:
Print Friendly

Leave a Reply