Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցները միավորներ կորցրեցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 6, 2011 22:17

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ B խմբում ընդգրկված Ռուսաստանի ընտրանին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում հյուրընկալել էր Իռլանդիայի ներկայացուցիչներին: Խմբի առաջատարների մրցամարտում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0:0: Ի դեպ, տանտերերը գոլային մի շարք պահեր ստեղծեցին, սակայն գնդակն այդպես էլ չհայտնվեց մրցակցի դարպասում: Այսպիսով, 8 խաղից հետո ռուսներն ունեն 17, իռլանդացիները` 15 միավոր:

Կեսգիշերից մի փոքր առաջ Ժիլինայում խաղադաշտ դուրս կգան Սլովակիայի և Հայաստանի հավաքականները, որոնք 7 հանդիպումից հետո ունեն 14 և 11 միավոր:

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply