ԱՄՆ-ում սերմնահեղուկի դոնորը 150 երեխայի հայր է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 6, 2011 18:48

100-ից ավելի բարեկամներ են գտել միմյանց տղամարդ-դոնորի (ում անունը գաղտնի է պահվում) նույնականացման համարի շնորհիվ,:  Վաշինգտոնում 2004-ին հղիացած 48-ամյա Սինտիա Դեյլին պարզել է, որ հիմա նա 150 մարդու բարեկամուհի է: Տղամարդ-դոնորի համարով միմյանց գտած բարեկամները ծանոթացել են ու նույնիսկ միասին հանգստանալու մեկնել: “Դա այնքան տարօրինակ է, երբ բոլորը միասին հանդիպում են, ու բոլորն իրար նման են”,պատմել է կինը: Պատմությունը հասարակայնության կողմից բուռն քննադատության է  արժանացել, սերմնահեղուկի բանկը մեկ տղամարդուն որպես դոնոր  չափից ավելի է “օգտագործել”: Փորձագետները կարծում են, որ սերմնահեղուկի բանկերը պետք է ունենան դոնորության որոշակի չափ, ինչպես Մեծ Բրիտանիայում է ու Ֆրանսիայում: Բժիշկները հայտնել են իրենց երկյուղները. միևնույն տղամարդուց ծնված երեխաների առողջությունը կարող է այնքան թույլ լինել, որ չկարողանան նույնիսկ թույլ հիվանդություններին դիմակայել:

 

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply