Օբաման ԱՄՆ-ի սահմանադրությունից անտեղյակ է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 6, 2011 18:32
ԱՄՆ-ի նախագահության թեկնածու Միշել Բաքմանը քննադատել է երկրի գործող նախագահին` պետության գլխավոր օրենքը ճիշտ չհասկանալու համար: Հյուսիսային Կարոլինայում, թեյի հանդիսավոր արարողության ժամանակ նախագահության հանրապետական թեկնածու Միշել Բաքմանը քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` սահմանադրությունը ճիշտ չընկալելու համար: “Օբամայի քաղաքականության մեջ շատ բան է հակասահմանադրական,-հայտարարել է Բաքմանը ֆորումում, իր տեսակետը հիմնավորելով նախագահի միգրացիոն քաղաքականության ու ու ամուսնության մասին դաշնային օրենքում կատարած փոփոխություններով:
Բաքմանը նշել է նաև, որ նախագահը չպետք է “վայելեր բարբեքյուն” այն ժամանակ, երբ երկրում իսկական ճգնաժամ է առաջացել: “Ես մի բան կարող եմ երաշխավորել, որ նախագահը կհետաձգի բարբեքյու-երեկույթը միայն այն ժամանակ, երբ երկրում գործազրկություն սկսվի ու շուկայում ցուցանիշները նվազեն: Թեյի հանդիսությանը մասնակցում էին նախագահության թեկնածուները, որոնց հնարավորություն էր ընձեռված իրենց տեսակետներն արտահայտել երկրի հարկային համակարգի ու սահմանադրության վերաբերյալ:
Բարաք Օբաման հրաժարվել էր ֆորումին մասնակցել:






Facebook
Tweet This
Email This Post
