ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով

Պաշտոնական, Օրվա լուր | | September 6, 2011 18:07

Զանգվածային լրատվամիջոցներում ՀՀ զինված ուժերի նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանի հոր` Վարդան Վարդանյանի` սպայի կողմից որդու նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հրապարակումների առթիվ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Հարուցված քրեական գործը կուղարկվի ՊՆ քննչական ծառայության համապատասխան ստորաբաժանում` նախաքննություն անցկացնելու համար: Քրեական գործի մանրամասները ի հայտ կգան նախաքննության արդյունքում, և դրանց վերաբերյալ հանրությանը կտեղեկացվի պատշաճ ժամկետներում:

 

 

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply