Քննարկվել են փոխգործակցությանն առնչվող հարցեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 6, 2011 17:52

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Երուսաղեմի ասպետների վաշտի ներկայացուցիչների հետ: Վաշտի Հունաստանի գլխավոր

հրամանատար Պողոս Չոլակյանը, պատմելով իրենց կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերի մասին, Երևանի քաղաքապետին փոխգործակցության առաջարկ է ներկայացրել:

Կարեն Կարապետյանն իր հերթին ներկայացրել է հիմնական այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանը պատրաստ է համագործակցության, առանձնացնելով մասնավորապես «Հին Երևան» անվանումով խոշոր քաղաքաշինական ներդրումային ծրագիրը, ինչպես նաև Էրեբունի արգելոց – թանգարանի վերակառուցման բիզնես նախագիծը. «Քաղաքի վերակառուցման, քաղաքային տնտեսության արդիականացման առումով մենք շատ բաց ենք և պատրաստ ցանկացած օժանդակության»,-նշել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար,  հյուրերը Երևանի քաղաքապետին են հանձնել առաջին դասի և ասպետների ընկերոջ խաչեր:

 

 

 

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply