Մայքլ Ջեքսոնին հողին կհանձնեն այսօր

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 3, 2009 17:03

artjacksonafpgiԱյսօր` սեպտեմբերի 3-ին, կհուղարկավորեն Մայքլ Ջեքսոնին: Լոս Անջելեսում գտնվող «Ֆորեստ Լոուն» գերեզմանոցում տեղի ունենալիք արարողությանը ներկա կլինեն Ջեքսոնի ընտանիքի անդամներն ու մոտ ընկերները: Հուղարկավորությունը լինելու է փակ (պրիվատ), և տեսախցիկներին թույլ է տրված նկարել միայն գերեզմանոցի դարպասներից:

«CNN»-ը հաղորդում է, որ արարողությանն իր երգով հանդես կգա Գլոդիս Նայթը, ով երկար տարիներ եղել է Ջեքսոնի ընկերը:

Գերեզմանոցը փակվել է մի քանի օրով, որպեսզի արվեն հուղարկավորության պատրաստությունները:

Ջեքսոնը մահացել է հունիսի 25-ին: Մահվան պատճառը պաշտոնապես հայտարարվել է «կողմնակի անձի կողմից դեղամիջոցի ներարկման միջոցով սպանությունը»:

Դիտվել է 1985 անգամ:
Print Friendly

Leave a Reply