Հայ կինոգետը` Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի անդամ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 6, 2011 17:14

Օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 10-ը Վենետիկում ընթացող 68-րդ միջազգային կինոփառատոնի Կինոլրագրողների եւ կինոգետների միջազգային ֆեդերացիայի` ՖԻՊՐԵՍՍԻ-ի ժյուրիում հրավիրված է աշխատելու հայ կինոգետ, “Ոսկե ծիրան” կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը: Տարբեր տարիների նա արդեն եղել է Բեռլինի, Լոկարնոյի, Կառլովի Վարիի, Ռոտերդամի, Անթալիայի, Տալլինի եւ  մի շարք այլ կինոփառատոների ժյուրիների անդամ:

ՖԻՊՐԵՍՍԻ-ի մրցանակը շնորհվում է հեղինակային կինոյում նոր ուղիներ նախանշող եւ կինոյի լեզուն հարստացնող կինոնկարներին:

 

«Ոսկե ծիրանի» մամուլի ծառայություն

 

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply