Քադաֆիի ավտոշարասյունը ոսկով և արժույթով հասավ Նիգերիա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 6, 2011 16:57

Մուամար Քադաֆիի կողմնակիցների ավտոշարասյունը` կազմված 10 զրահապատ մեքենաներից,  բեռնված ոսկով  և արժույթով , հասավ Նիգերիա, որը Լիբիայի հարավային շրջաններին սահմանակից է:

Այդ մասին հաղորդում է Լիբիայի Անցումային  ազգային խորհրդի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Ֆահտի Բաջան: Նրան այդ մասին հայտնել են տուարեգ ցեղի ներկայացուցիչները:  Սահարա անապատի Նիգերիայի և Լիբիայի սահմանամերձ շրջաններու ապրող ցեղի ներկայացուցիչները  ականատես են եղել այդ դեպքերին:

Ավտոշարասյունը եկել էր լիբիական Էլ-Ջոֆրա քաղաքից: Ոսկին և արժույթը վերցված է Քադաֆիի հայրական Սիրտ քաղաքի Լիբիայի կենտրոնական բանկի պահուստներից:

Ավելի վաղ Նիգերիա էր եկել ավելի մեծ ավտոշարասյուն` կազմված 200 կամ 250 մեքենաներից:

Ֆրանսիական ռազմական փորձագետները ենթադրում են, որ Մուամար Քադաֆին և նրա որդի Սեյֆ ալ-Իսլամը կմիանան այս շարասյանը և կշարժվեն դեպի Բուրկինա -Ֆասո պետություն, որի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել նրանց քաղաքական ապաստան տրամադրել:

Ինչպես հաղորդում է  ИТАР-ТАСС-ը, այժմ հայտնի չէ` իրականությանը համապատասխանում է ֆրանսիացի  զինվորականների հաղորդումը, իբր համաձայնություն է կնքվել Ֆրանսիայի, լիբիական ապստամբների և  Քադաֆիի միջև ` նրա  Բուրկինա -ֆասո փախուստի վերաբերյալ:  Հնարավոր է նաև, որ  դա ապատեղեկատվություն է  գնդապետի կողմնակիցներին հիասթափացնելու համար, որպեսզի զենքերը վայր դնեն:

 

 

Դիտվել է 1572 անգամ:
Print Friendly

Leave a Reply