Նովոռոսիյսկում հայ քիլերը հարձակումից հետո ընկավ մոտոցիկլետի տակ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 6, 2011 16:04
Նովոռոսիյսկում պատվիրված սպանության փորձի համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, որը վթարի է ենթարկվել անմիջապես հանցագործությունից հետո։
Ինչպես հաղորում է lenta.ru-ն, սեպտեմբերի 5-ին Հայաստանի 38-ամյա քաղաքացին, որի անունը չի հաղորդվում, մահափորձ է կատարել 47-ամյա Արմեն Վանենյանցի դեմ։ Վերջինիս դեմ ավելի վաղ նույնպես հարձակում էր կատարվել, որի պատճառով նա հենակներով էր քայլում։
Վանենյանցի դեմ հարձակում է իրականացվել, երբ վերջինս երկու ընկերների հետ զբոսնում էր ծովի ափին։ Մարդասպանը խլացուցիչով ատրճանակով կրակել է նրա գլխին, սակայն վերքը մահացու չի եղել։ Վանենյանցի ընկերները փորձել են բռնել հանցագործին, սակայն վերջինս փախչելիս ընկել է մոտոցիկլի տակ։
Դեպքից հետո և Վանենյանցը, և հանցագործը բժշկական օգնություն են ստացել։ Տուժածի դրության մասին ոչինչ չի հաղորդվում, իսկ հանցագործի մոտ բժիշկներն ախտորոշել են ուղեղի ցնցում։
“Деловая газета. Юг” թերթը, վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրները, գրում է, որ Վանենյանցը Ռուսաստանի հարավի հանցագործ աշխարհի առաջնորդներից է։ Նա կապ է ունեցել ազդեցիկ «օրենքով գող» Արմեն Հարությունյանի հետ`Կիևցի Արմեն մականունով, որը 2010թ. մահացավ ազատազրկման վայրում։
Մահափորձ կատարողը, հետաքննության տվյալներով, միայն վերջերս էր Հայաստանից մեկնել Ռուսաստան։ Վանենյանցի հետ մինչ այդ նա ծանոթ չի եղել։ Նրա պայուսակում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է երկու ատրճանակ, որոնցից մեկը եղել է խլացուցիչով և որից կրակել է Վանենյանցի վրա։






Facebook
Tweet This
Email This Post
