Քաղաքացուն կողոպուտել են Էջմիածնի շուկայի մոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 6, 2011 16:03
Սեպտեմբերի 5-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի  մի բնակիչ և հայտնել, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի շուկայի մոտ ոմն Վիգեն բացահայտ հափշտակել է իր «Սամսունգ» բջջային հեռախոսը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ Վիգենի անձը պարզվել է, և նա նույն օրը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 861 անգամ:
Print Friendly

Leave a Reply