Վրացական գյուղում ծեծել և գետն են գցել Գերմանիայից գեյերին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 6, 2011 15:25
Վրացական լեռնային Օմալու գյուղում, որը Չեչնիայի սահմանին է, ծեծվել և գետն են նետվել երեք գերմանական զբոսաշրջիկներ, որոնք գեյեր են եղել, հաղորդում է «Интерфакс»-ը:
Կախետի տեղեկատվական կենտրոնը, հղում անելով տուրիստական գործակալությանը, հաղորդել է, որ մի քանի երիտասարդ վրացիներ, հայտնվելով Օմալուում որպես Թբիլիսիից զբոսաշրջիկներ, տեղի ռեստորաններից մեկն են հրավիրել այդ երեք գերմանական զբոսաշրջիկներին:
Ավանդական վրացական կենացներից հետո, այդ թվում սիրո կենացի ժամանակ, նրանք միմյանց հետ շրթունքներով կրքոտ համբուրվել են: Սեղանի տերերը, չհասկանալով միասեռական սերը և իրենց վիրավորված զգալով , սկսել են ծեծել գերմանացի գեյերին, հետո ձեռքերն ու ոտքերը կապելով գցել են ջուրը:






Facebook
Tweet This
Email This Post
