Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Մոնսինյոր Կլաուդիո Գուջերոտտիի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | September 6, 2011 15:02

Նախագահը շնորհակալություն է հայտնել Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին` անցած ավելի քան ութ տարիներին սերտ և արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատել Մոնսինյոր Կլաուդիո Գուջերոտտիի անձնական ներդրումը Հայաստան-Վատիկան հարաբերությունների ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին նաև հայագիտական գործունեության, հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթն աշխարհին ներկայացնելու անկեղծ ջանքերի համար, մաղթել հաջողություններ հետագա աշխատանքում:

 

Դիտվել է 682 անգամ:
Print Friendly

Leave a Reply