Մարդու մարմնի ինտիմ տեղում անհայտ էակներ են հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 6, 2011 13:05

Գիտությանն անհայտ կենդանատեսակներ կարծես թե չեն մնացել: Մարդը դրանք հայտնաբերելու նպատակով արդեն զինվում է ոչ թե զենքով ու հեռադիտակով, այլ մանրադիտակով:

Սակայն, պարզվել է, որ մարդու մարմնի վրա ավելի   շատ հանելուկային էակների կարելի է հանդիպել, քան արևադարձային ծակուծուկերում: «Պորտի կենսատեսակները» նախագծի շրջանակներում հետազոտողները որոշեցին հաշվել, թե քանի մանրէ  է բնակվում մարմնի այդ հատվածում:

Հետազոտելով մոտ հարյուր կամավորի, հայտնաբերեցին ընդհանուր առմամբ 1,4 հազար տարատեսակ, որոնցից 600-ը նման չէ ոչ մի հայտնի օրգանիզմի, իսկ դա նշանակում է, որ դրանք կամ անհայտ են գիտությանը, կամ էլ` նվազ հայտնի են:

Առայժմ պորտում բնակվող մանրէների մասին քիչ բան է հայտնի:  Կենսաբանները ենթադրում են, որ դրանց մի մասը կարող է օգտակար լինել:

 

Դիտվել է 1873 անգամ:
Print Friendly

Leave a Reply