ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 6, 2011 13:11

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն:

Այցի ընթացքում նախատեսված են Սեյրան Օհանյանի հանդիպումները Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Տոմաշ Սիմոնյակի, արտաքին գործերի նախարար Ռոդիսլավ Սիկորսկու, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեչի և  Խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Վզյատեկի հետ: Պատվիրակությունն այցելելու է նաև Կիելցում կայանալիք ռազմական արդյունաբերության 18-րդ միջազգային ցուցահանդես:

Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է վերադառնալու սեպտեմբերի 9-ին:

 

 

 

Դիտվել է 809 անգամ:
Print Friendly

Leave a Reply