Դուռը փակվել էր, երեխաները մնացել էին բնակարանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 6, 2011 11:57
Սեպտեմբերի 5-ին`ժամը 22.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 22 շենքի 16-րդ բնակարանի դուռը փակվել է և ներսում են մնացել անչափահաս երեխաներ. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը:2002թվականին ծնված Լուիզա և 2001թվականին ծնված Ելենա Հակոբյանները հանձնվել են ծնողներին:






Facebook
Tweet This
Email This Post
