Թուրքմենիայի նախագահը բանտարկվել էր իր նոր պալատի վերելակում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 6, 2011 11:56
Օգոստոսի 28-ին, Թուրքմենիայի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը որոշեց վերջերս Աշխաբադի կենտրոնում կառուցված նոր նախագահական համալիրի վերելակով իջնել: Վերելակը երրորդ-երկրորդ հարկերի արանքում խափանվեց: Անմիջապես մասնագետներ հրավիրվեցին պաշտպանության ծառայությունից, ինչպես նաև թուրքմենական «Բուիգ» (այդ ֆրանսիական ընկերությունն է կառուցել համալիրը) գրասենյակի ղեկավարներն ու «Հունդայ» ընկերության ( հսկայական կառույցի վերելակները պատրաստող ընկերությունը) մասնագետները:
«Մեր տվյալներով, նախագահը մեկ ժամ է մնացել վերելակում: Դրանից հետո, սեպտեմբերի 3-ին նա խիստ նկատողություն հայտարարեց Բարձրագույն վերստուգիչ պալատի նախագահ Բատիր Ատդաևին, կառուցվող օբյեկտների նկատմամբ վեևահսկողությունը թուլացնելու համար»,- նշում է թուրքմենական ընդդիմադիր հրատարակությունը:






Facebook
Tweet This
Email This Post
