Տեխասում հրդեհի հետևանքով 500 տուն է այրվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 6, 2011 11:36
Հազարավոր մարդիկ ստիպված լքել են տները` հարավամերիկյան նահանգի պատմությանը հայտնի ամենախոշոր հրդեհի պատճառով:
ԱՄՆ Տեխաս նահանգի տարածքում հրդեհի 63 օջախ կա, որոնք երկարատև երաշտի հետևանքով են բռնկվել: Կրակն ահավոր արագությամբ է տարածվում ու արդեն 13 հա դարձել է աղետի ճարակ: Մոխրացել է 500 տուն: Աղետի դեմ պայքարում է 250 հրշեջ: 5000 մարդ տարհանվել է: 2 մարդ, այդ թվում` 18 ամսական աղջիկ, զոհվել են:
Արտակարգ իրավիճակի պատճառով նահանգապետ Ռիկ Պերրին, որն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններում, ստիպված է եղել իր նախընտրական ուղևորությունը դեպի Հարավային Կարոլինա դադարեցնել ու վերադառնալ Տեխաս:






Facebook
Tweet This
Email This Post
