Իտալիայում 8-ժամյա համազգային գործադուլ է հայտարարված
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 6, 2011 11:15Այսօր Իտալիայում 8-ժամյա համազգային գործադուլ է հայտարարվել: Հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել կոշտ տնտեսություն կիրառելու դեմ, որը, կառավարության կարծիքով կօգնի հաղթահարել ֆինանսական ճգնաժամը:
Ակցիան կազմակերպել է երկրի խոշորագույն արհմիություններից մեկը` Համաիտալական աշխատանքի միությունը: Գործադուլավորները կոչ են անում ն Սիլվիո Բերլուսկոնիին փոխել ռեֆորմի որոշ դրույթներ (մասնավորապես, պետական ծախսերը կրճատելու ու հարկերը բարձրացնելու վերաբերյալ):
«Նոր հարկերը ժամանակավոր ու
հասարակական աշխատողներին են վերաբերում: Կառավարությունը պահանջում է, որ մենք վճարենք ճգնաժամի համար: Իսկ ճգնաժամը մեր մեղքով չի առաջացել: Մենք չենք պատրաստվում վճարել նրանց փոխարեն, ում սխալների պատճառով հայտնվել ենք այս վիճակում»,-ասում է արհմիության ներկայացուցիչը:
«Մենք այստեղ կմնանք այնքան, որքան պետք լինի, չենք նահանջելու: Մենք կոչ ենք անում Իտալիայի, Իսպանիայի ու Հունաստանի երիտասարդությանը գործել, մասնակցել, փողոց դուրս գալ: Մենք կփոխենք իրավիճակը»,- գոչում են գործադուլավորները:
Ողջ օրը չեն աշխատելու հասարակական տրանսպորտը, պետական հիմնարկները, խանութներն ու բանկերը: Խնդիրներ կառաջանան նաև զբոսաշրջիկների համար` իտալական օդանավակայաններում նույնպես գործադուլ են հայտարարել օդաչուները, բորտ ուղեկցորդուհիներն ու վերգետնյա անձնակազմը:






Facebook
Tweet This
Email This Post
