Լիբիական զրահատեխնիկայի շարասյունը հասել է Նիգերիա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 6, 2011 10:55
Լիբիական զրահատեխնիկայի շարասյունը (200-250 զինվորական մեքենա), ուշ երեկոյան հասել է Նիգերիայի հարավում գտնվող Աղադես քաղաքը: Այդ շարասյան հետ Նիգերիա են հասել նաև Քադաֆիին հավատարիմ լիբիական բանակի հարավային բատալյոնի զինծառայողները: Ենթադրաբար, ուղին Ալժիրի տարածքով է ձգվել: Ֆրանսիական կողմի տվյալներով, Մուամար Քադաֆին ու նրա որդին` Սեյֆ ալ-Իսլամը, դիտարկում էին շարասյանը միանալու տարբերակը:
Ենթադրվում է, որ երթուղու վերջնական նպատակակետը Բուրկինո-Ֆասոն է, երկիր, որը Քադաֆիին ու նրա ընտանիքին ապսատարան է առաջարկել: Նախօրեին Քադաֆիի պաշտոնական ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը հայտնել է, որ Քադաֆին դեռևս Լիբիայում է. «Նա գերազանց է իրեն զգում ու պատրաստվում է Լիբիայի պաշտպանությանը»,-ասել է Իբրահիմը:
Նրա խոսքով, Քադաֆիի որդիները նույնպես երկրում են ու «պատրաստ են զոհվել հանուն երկրի»: Ինքը` Մուսա Իբրահիմը, ենթադրաբար, գտնվում է Բանի-Վալիդ քաղաքում, որը գրավել էին ընդդիմադիր ուժերը: Քադաֆիի գտնվելու վայրի մասին արժանահավատ տեղեկություններ չկան:






Facebook
Tweet This
Email This Post
