Այրվել են խոտածածկ տարածքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 6, 2011 11:49

Սեպտեմբերի 5-ին  խոտածածկ տարածքներ են այրվել հանրապետության մի շարք մարզերում: Մասնավորապես, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 37-րդ փողոցում գտնվող թիվ 68 մանկապարտեզի մոտակայքում`2000քմ,Ֆանարջյան փողոցի հարակից գերեզմանատանը`2000քմ, Աճառյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում`1000քմ, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի հարակից տարածքում`75հա,Արմավիրի մարզի Արաքս գյուղի մոտակայքում`11հա, Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մերձակայքում`4հա: Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

Սեպտեմբերի 5-ին`ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 7/3 տանը:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.59-ին, մարվել`16.09-ին: Այրվել է Պ.Հարությունյանին պատկանող տան  ննջասենյակը, խոհանոցը և միջանցքը` 50 քմ մակերեսով:

Նույն օրը`ժամը 18.22-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում`Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի 9-րդ կմ-ի հարակից տարածքում այրվում է անասնակերով  բեռնված ավտոմեքենա:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.45-ին, մարվել`20.50-ին:  Այրվել է Ա.Սարգսյանին պատկանող ‘’ՄԱԶ’’մակնիշի 37 ԼՍ 719 պետհամարանիշի ավտոմեքենայի խցիկն ամբողջությամբ և թափքում կուտակած 100 հակ անասնակեր :

 

Դիտվել է 762 անգամ:
Print Friendly

Leave a Reply