Զինվորական դատախազը ներկայացրել է զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան զարհուրելի մանրամասները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 6, 2011 10:34

ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր հայտարարել է, որ զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան գործով “քննության ցանկացած պահին թե մեղադրյալների, թե կասկածյալների թիվը կարող է ավելանալ եւ կավելանա”:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նա շեշտել է, որ “սա ոչ միայն հանցագործություն է, այլ անբարոյականություն եւ մենք միանշանակ երաշխավորում ենք, որ այս դեպքում որեւէ հովանավորչություն չի կարող լինել”:

“Մենք ունենք 2 էպիզոդ: Ծեծի եւ բռնության էպիզոդ գումարտակում, որի արդյունքում, ըստ նախաքննության ձեռք բերված տվյալների, տուժածը կորցրել է գիտակցությունը եւ վայր ընկել: Որոշ ժամանակ անց նա տեղափոխվել է զորամասի բուժկետ, որը գումարտակից մոտ 30 կմ հեռավորության վրա է գտնվում: Այնուհետեւ, նա բուժկետում մոտ 10 ժամ գտնվել է բացարձակ անօգնական վիճակում, ինչին գումարվել է նաեւ բուժկետի պետի կողմից բռնության կիրառման էպիզոդը: Արդյունքում, եւս մի քանի ժամ անց զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել է նրա մահվան փաստը”, – ներկայացրել է Գեւորգ Կոստանյանը:

Գեւորգ Կոստանյանը շեշտել է, որ մարմնական վնասվածքների փաստը ակնհայտ էր հենց գործի հարուցման սկզբնական փուլում, “չնայած մահվան պատճառը կարող է հաստատվել բացառապես բժշկական եզրակացության հիման վրա”: 

 

Դիտվել է 939 անգամ:
Print Friendly

Leave a Reply