Ալկոհոլն ու սունկն անհամատեղելի են

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 6, 2011 10:31

Ալկոհոլի հետ սունկի օգտագործումը թունավորման ամենից հաճախ հանդիպող պատճառներից է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը, սխալ է տարածված այն կարծիքը, թե ալկոհոլն ախտահանիչ դեր է խաղում այս դեպքում:

Ըստ Մ. Բաբայանի’ կաթն ու ձուկը, սեխն ու մեղրը եւս սննդամթերքի վտանգավոր համակցում են. դրանց համատեղ օգտագործման հետեւանքով հնարավոր են թունավորման նշաններ, մարսողության խանգարումներ:

Սննդային անհամատեղելիության խնդիրը մշտապես գիտնականների ուշադրության կենտրոնում է: Վերջիններս պարզել են, որ միսը, հացը եւ կարտոֆիլը չի կարելի «պարզ սնունդ» անվանել: Մարդիկ դժվարանում են այս մթերքները համարել «անհամատեղելի», իսկ դրանց միասին օգտագործումը’ վտանգավոր: Անհամատեղելի մթերքներ օգտագործող մարդիկ տարիքի հետ դիաբետ եւ այլ հիվանդություններ են «վաստակում», որոնք կապված են օրգանիզմի թթվայնության բարձրացման հետ: Անհամատեղելի մթերքներ են օսլան եւ սպիտակուցները. սրանց համատեղումը խանգարում է երկուսի կամ մեկի մարսողությանը: Ամենատարածված սխալներից է ածխաջրերի եւ սպիտակուցների խառնուրդը: Գիտնականները նշում են նաեւ, որ պետք է խուսափել օսլա պարունակող, քաղցր եւ թթու մթերքների համակցումից: Մասնագետները, սակայն, նշում են, որ թթուների նկատմամբ օրգանիզմի «անհանդուրժողականությունը» բնական արձագանք է:

 

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply