Նալբանդյանին հաղթելուց հետո Նադալը հայտնվել է ծանր վիճակում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 6, 2011 10:16
Մարզասերները տեղյակ են, որ Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում իսպանացի Ռաֆայել Նադալը դժվարին հաղթանակ է տարել արգենտինահայ Դավիթ Նալբանդյանի նկատմամբ: Նադալը վատ տեսքով է ներկայացել լրագրողների հետ հանդիպմանը, ընդ որում, խաղից երկու ժամ հետո: Որոշ ժամանակ անց նա ձեռքերով բռնել է գլուխը, փակել դեմքը և գրեթե պառկել բազկաթոռին: Լրագրողներին խնդրել են ազատել սրահը, իսկ թենիսիստի համար տոպրակով սառույց և խմելու ջուր են բերել: Ուշքի գալուց հետո Նադալը լրագրողներին ասել է, որ ոտքի սուր ցավ է զգացել և բժիշկի օգնության դիմելու խնդիր է ունեցել:






Facebook
Tweet This
Email This Post
