Կհանդիպեն խմբի ամենաուժեղ պաշտպանություն և հարձակում ունեցող հավաքականները
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 6, 2011 9:48
Այսօր Ժիլինայում մրցելու են ֆուտբոլի Սլովակիայի և Հայաստանի հավաքականները: Խաղը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Սլովակյան լրատվամիջոցներում հայտնվում է այն մասին, որ հանդիպելու են Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի B խմբի ամենաուժեղ պաշտպանություն և հարձակում ունեցող հավաքականները: Հաշվի է առնվում այն, որ ընթացիկ մրցաշարում Հայաստանի հավաքականը բոլորից շատ գնդակ է խփել է մրցակիցների դարպասը (13), իսկ ահա Սլովակիան, հակառակը, քիչ գնդակ է բաց թողել (4): Ընդ որում, մամուլում հիշատակվում է, որ հենց հայերն են բոլորից շատ` 3 անգամ գրավել իրենց հավաքականի դարպասը:
Հավելենք, որ հայտնի են դարձել Սլովակիա – Հայաստան խաղի մրցավարները: Հանդիպումը սպասարկելու Լեհաստանի մրցավարական խումբը` Մարցին Բորսկու գլխավորությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
