«Ֆեներբախչեն» դատարանի օգնությամբ փորձում է խաղալ Չեմպիոնների լիգայում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 6, 2011 9:31
Թուրքական «Ֆեներբախչե» ակումբի ղեկավարությունը դիմել է Լոզանի արբիտրաժ դատարան` բողոքով ՈւԵՖԱ-ի և Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ, որ թիմը հանվել է 2011-12-ի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարից: Ստամբուլի ներկայացուցիչներին արգելվել է խաղալ Հին աշխարհամասի ամենահեղինակավոր մրցաշարում այն պատճառով, քանի որ այն մեղադրվում է ազգային առաջնությունում պայմանվորված հանդիպումներ անցկացնելու հանցանքում: «Ֆեներբախչեի» նախագահ Ազիզ Յիլդիրիմը և 30-ից ավելի պաշտոնատար անձինք, ֆուտբոլիստներ բանտարկված են: Հետաքննություն է անցկացվում: Կասկած կա, որ պայմանավորված 19 խաղ է կայացել: Իր շահերը պաշտպանելու համար «Ֆեներբախչեն» փորձառու երկու փաստաբան է վարձել: Ստամբոևլյան ակումբի ներկայացուցիչները պահանջում են թիմին վերադարձնել ՉԼ մրցաշարի մասնակիցների շարքը, բացի այդ որպես փոխհատուցում ցանկանում են ստանալ 45 մլն եվրո` մրցաշարին մասնակցելու արգելքի պատճառով կրած վնասների համար: «Ֆեներբախչեի» ղեկավարությունը հույս ունի, որ արբիտրաժ դատարանը վճիռ կկայացնի առաջիկա հանգստյան օրը:






Facebook
Tweet This
Email This Post
