Վարդան Մինասյան. «Լավ եմ պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում Սլովակիան»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 6, 2011 9:00

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի շրջանակում կմրցի Սլովակիայի հավաքականի հետ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից «Անկախ»-ին տեղեկացնում են, որ մեր ընտրանին «Ժիլինա» մարզադաշտում  նախախաղային մարզում է անցկացրել` հորդառատ անձրևի ներքո: Մարզումից առաջ տեղի է ունեցել Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

– Հնարավոր է, որ Ռոբերտ Արզումանյանը մասնակցի  խաղին:

– 100 տոկոսով չի մասնակցի վաղվա խաղին: Նա արդեն կպատրաստվի հավաքականի հետագա հանդիպումներին:

– Երևանում Հայաստանի հավաքականը հաղթեց Սլովակիային: Արդյոք նույն խաղը ցուցադրելու դեպքում հնարավոր է հաղթել նաև Ժիլինայում:

– Այստեղ ավելի դժվար կլինի, քանի որ դրսում ավելի բարդ է լինում խաղալ, ուստի պետք էլ ավելի շատ աշխատել: Հաղթելն հնարավոր է:

– Եթե դիտել եք Իռլանդիա-Սլովակիա հանդիպումը, ապա բացահայտել եք ինչ որ բան մրցակցի մասին:

– Ինձ չի հաջողվել նայել այդ խաղը: Խնդրել էինք, բայց չտվեցին: Ես դիտել եմ Սլովակիայի հավաքականի նախկին խաղերը և լավ եմ պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում Սլովակիան:

– Մովսիսյանից բացի այլ փոփոխություններ կլինեն մեկնարկային կազմում:

– Այո, ևս մեկ փոփոխություն կլինի, բայց այս պահին չեմ ասի:

– Երևանի խաղի համեմատ փոփոխություններ կլինեն Ձեր թիմի խաղում:

– Փոփոխություններ կլինեն, քանի որ խաղը մրցակցի հարկի տակ է: Մարտավարությունը նույնպես այլը կլինի, քան Երևանում, սակայն պետք է նշեմ որ կան սկզբունքներ, որոնք մենք միշտ պահպանում ենք:

– Հայաստանի հավաքականը հնարավորություն ունի նվաճել Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր և այդ առումով վաղվա խաղը շատ կարևոր է: Այդ հանգամանքը կարող է հոգեբանական արգելք հանդիսանալ:

– Ոչ, մենք պատրաստվում ենք միայն կոնկրետ խաղերի, այսինքն` տվյալ դեպքում` վաղվա խաղին:

– Որ ֆուտբոլիստին ենք համարում առավել վտանգավոր մրցակցի կազմում:

– Ինձ ավելի շատ դուր է գալիս Սլովակիան որպես թիմ: Շատ կազմակերպված և տակտիկապես լավ պատրաստված թիմ է:

– Կարևոր է արդյոք, որ Երևանում հաղթել է Հայաստանը:

– Միգուցե հոգեբանորեն դա որոշակի նշանակություն ունի, սակայն ինձ համար այդ հաղթանակն արդեն անցյալում է:

– Մովսիսյանը վաղը խաղալու է: Ինչ կտա դա հավաքականին:

– Նրա վերադարձը շատ լավ է մեզ համար: Բայց պետք է ասեմ որ Արթուր Սարկիսովն էլ լավ հանդիպում անցկացրեց Անդորրայի հետ:

Դիտվել է 1455 անգամ:
Print Friendly

Leave a Reply