Հրապարակի աշտարակի հարցը դեռևս օրակարգում է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 5, 2011 20:51

Այսօր Հանրային խորհրդի՝ պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման հարցերով ենթահանձնաժողովը քննարկեց Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող Կառավարական թիվ 1 շենքի աշտարակի կառուցման հարցը:

Հանրային խորհուրդը այս տարվա մայիսի 12-ին դիմում էր ստացել քաղաքացիներ Մանե Թամանյանից, Անի Վերանյանից և Սևադա Պետրոսյանից, որոնք պնդում են , որ աշտարակի կառուցման մասին որոշումը ժամանակավրեպ է:

Ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը հայտնեց, որ ծանուցում է ուղարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, մշակույթի և քաղաքաշինության նախարարություններ: Բոլոր կառուցվածքներից էլ ներկայացուցիչներ եկել էին:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ ՄԻնասյանը դեմ է Նարեկ Սարգսայնի նախագծին, որը ամիսներ առաջ շրջանառության մեջ դրեց Թամանյանի այսպես ասած «ծյունինգ» արած նախագիծը:

«Էս հարցը մենք պետք է քննարկեինք 2008-2010թթ,- ասաց նա,- բացի այդ կառավարությունը խախտել է հուշարձանների պահպանման մասիբ  օրենքը և ընդունված որոշման մեջ նշված է միայ ն հատկացված տարածքը, և ոչինչ չկա հուշարձանի  վերաբերյալ բացառիկ հոգատարության մասին»:

Մինասյանի հետ համաձայն է Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Կարո Այվազյանը:

«Դեռ անցյալ տարի կառավարության որոշումը եկել է մեր մոտ ի գիտություն, «Հուշարձանների պահպանության օրենքի համաձայն` հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը պետք  է իրականացվի լիազորված մարմնի` այսինք  մեր կողմից, որը չի եղել,- ասաց նա,- և որոշման մեջ իսկապես հուշարձանի մասին ոչինչ չկա»:

Այվազյանն առաջարկեց նախագիծը ներկայացնել Մշակույթի նախարարությունը` համապատասխան եզրակացություն ստանալու համար:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը դիմեց քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Սարգիս Մկրտչյանին` հարցնելով, թե ինչու չի իրականցվել հանրային լսումներ անցկացնելու մասին դրույթը, որն օրենքով ամրագրված է:

Պարոն Մկրտչյանը հարցին խուսափողոկան պատասխան տվեց, իսկ Նարեկ Սարգսյանի ես հանրային կապերի գծով օգնական Անահիտ Եսայանն ասաց, որ մամուլումբազմաթիվ հրապարակումներ են եղել այդ մասին, ինչպես նաև հաղորդումներ է եղել հեռուստացույցով: «Սա բավարար իրազեկում չէ՞»,- հարցրեց Անահիտվ Եսայանը` իրազեկումը ներկայցնելով քննարկման տեղ:

Հանձնաժողովի անդամները միաձայն դեմ  քվեարկեցին աշտարակի կառուցմանը: Մինչ այդ հարցը քննարկվել էր քաղաքաշինության  ու մշակույթի ենթահանձնաժողովներում և դարձյալ նույն արդյունքով:

 

Դիտվել է 1465 անգամ:
Print Friendly

Leave a Reply