WikiLeaks-ը Հովիկ Աբրահամյանի ու Տիգրան Սարգսյանի փոխհարաբերությունների մասին
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | September 5, 2011 18:06
WikiLeaks կայքը հեռագիր է հրապարակել, որը կազմել էր Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնը խորհրդարանի նախագահ հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո:
Հանդիպումից հետո կողմերը քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու ներքաղաքական բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Խոսելով կոռուպցիայի եւ տնտեսական բարեփոխումների մասին` Հովիկ Աբրահամյանն ասել է, թե վարչապետ Տիգրան Սարգսյանն ավելի շատ խոսում է, քան գործում:
«Նա բնութագրել է բարեփոխիչ դիտարկվող վարչապետին որպես մարդու, ով լավ խոսում է, բայց քիչ բան է անում: Նա ասաց, որ հարցրել է վարչապետին, թե ինչ գործիքներ եւ լծակներ չեն բավարարում իրեն կոռուպցիայի եւ օլիգոպոլիաների դեմ պայքարելու համար, սակայն բավարարող պատասխան չի ստացել: «Խոսքերն ու գործողությունները պետք է համընկնեն»,- ասել է նա: Առանց հեգնանքի նշույլի նա քննադատել է օրինագիծը, ըստ որի 500 բարձրաստիճան անձինք պետք է ճշմարտությունը ներկայացնեն իրենց ակտիվների եւ բիզնես շահերի մասին»,- ասված է հեռագրում:
Իր մեկնաբանություններում Փենինգտոնն ընդգծում է, որ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանին հիմնական մրցակից է համարում: «Երբ բանը հասնում է իր անձնական շահերին, ինչպես օրինագծի դեպքում, որը պահանջում է գաղտնազերծել իր ակտիվները, նա վերադառնում է իր, ըստ ամենայնի իրական բնույթին»,- նկատում է Փենինգտոնը:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
