Իտալիան մասնատվում է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 5, 2011 17:30
Իտալիայի քաղաքներից մեկը լրիվ ինքնավարություն է պահանջում մնացյալ մեծ պետության նկատմամբ, պնդելով, որ ինքն ամեն անհրաժեշտ բան ունի որպես վարչական ինքնուրույն միավոր գոյության համար: Խոսքը ոչ մեծ Ֆիլետինո քաղաքի մասին է, որը գտնվում է Հռոմից 70 կմ հեռավորության վրա: Բնակչության թիվը 500-ից քիչ ավելի է : Քաղաքապետարանի որոշմամբ, առաջարկվել է քաղաքն առանձին իշխանություն դարձնել, որը կախվածություն չի ունենա Հռոմից կամ էլ այլ բնակավայրերից: Քանի որ հենց այս քաղաքն է իտալական մայրաքաղաքն ապահովում խմելու ջրով, փոքրիկ բնակավայրի ինքնավարությունը չճանաչելու դեպքում Ֆիլետինոյի բնակիչները սպառնում են Հռոմի ջրամատակարարումը դադարեցնել:






Facebook
Tweet This
Email This Post
