Գիտնականները խոստանում են մարդկանց համար “պահեստամասեր” ստեղծել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 5, 2011 17:13

Ժամանակակից գիտությունը շարունակում  է աշխատել արհեստական օրգաններ ստեղծելու ուղղությամբ, որոնք լիարժեք կարող են ապահովել փոխպատվաստվող օրգանների պահանջարկը`  փրկելով   տարեկան հարյուր հազարավոր մարդկանց կյանք:

Գիտնականները, Քեմբրիջի համալսարանում մասնակցելով  թեմատիկ կոնֆերանսին, հաստատում են, որ այսօր արդեն  լաբորատորիաներում փորձարկում են կենսականորեն անհրաժեշտ մի քանի օրգանների ստեղծման տարբեր միջոցներ: Կոնֆերանսի մասնակիցների խոսքով, ժամանակակից գիտությունը մեծ ձեռքբերումներ ունի, այդ թվում` սրտի նորացման տեխնոլոգիա, արհեստական շնչափող և այլն: Միակ օրգանը, որը երբեք հնարավոր չէ ստեղծել լաբորատորային պայմաններում, ուղեղն է, ասում են գիտնականները:

 

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply